Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան և կհանդիպի իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրների մասնակցությունը բարձր մակարդակի ռազմական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին: