Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ հայկական ծիրանափող հնչեց

Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ հայկական ծիրանափող հնչեց
12.04.2015 | 18:13

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց: Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով: Սուրբ պատարագի ընծաները՝ հացը և գինին, դեպի սուրբ խորան տարան հայկական տարազներով երեխաները: Պատարագի ընթացքում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին աղոթ հնչեց տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և պորտուգալերեն: Պատարագը պատմական էր. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ համատեղ պատարագ են մատուցում առաքելական և կաթոլիկ եկեղեցիները:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ