Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկարան շոկի մեջ է. Հռոմի պապի ելույթը զայրացրել է թուրք պաշտոնյաներին

Անկարան շոկի մեջ է. Հռոմի պապի ելույթը զայրացրել է թուրք պաշտոնյաներին
12.04.2015 | 18:20

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին շոկային ազդեցություն է ունեցել Անկարայի վրա՝ տեղեկացնում է «Հուրիյեթ» թերթի կայքը։ Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կապվել է Անկարայի պատկան մարմինների ու Վատիկանի դեսպանատան հետ և մանրամասն տեղեկություններ ստացել պապի ելույթի վերաբերյալ։ Հեռախոսակապի ընթացքում նախարարը որոշել է կոշտ լեզվով պատասխան հայտարարություն պատրաստել, Անկարայում արդեն տեքստն են պատրաստում։
Մարտի վերջին ԵՄ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրն այցելել էր Հռոմ, որտեղ նրան ուղեկցել էր Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաչըն ու հայտարարել, թե Հռոմի պապը հայերին նվիրված պատարագ չի մատուցելու և «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործելու։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ