Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բարաք Օբամա. «ԱՄՆ-ը և Կուբան կարող են վերջ դնել առճակատմանը»

Բարաք Օբամա. «ԱՄՆ-ը և Կուբան կարող են վերջ դնել առճակատմանը»
13.04.2015 | 11:02

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմական է որակել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումը, որ 50 տարում առաջինն էր երկու երկրների պատմության ընթացքում։ Օբամայի խոսքով՝ երկու երկրների միջև կպահպանվեն տարաձայնությունները, ինքը կշարունակի Կուբայի ղեկավարներին հորդորել` իրագործել ժողովրդավարական բարեփոխումներ և պաշտպանել մարդու իրավունքները, իսկ Կաստրոն կշարունակի քննադատել ԱՄՆ-ի քաղաքականությունը, սակայն ԱՄՆ-ը և Կուբան կարող են վերջ դնել սառը պատերազմից մնացած առճակատմանը։ Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն անցյալ տարվա դեկտեմբերին են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին՝ կվերականգնվեն 1961-ին կասեցված դիվանագիտական կապերը և կվերացվի փոխադարձ առևտրի արգելքը։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ