Die Welt պարբերականին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրելու հունիսին Բավարիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։
Պուտինին հրավիրելու կոչ էր արել Գերմանիայի Ձախ կուսակցությունը։
Շտայնմայերն ասել է, որ ոչ ոք չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանը, սակայն Ղրիմի բռնակցումից հետո չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի փոխվել, և շարունակել համագործակցությունը։ «Մեծ յոթնյակից Մեծ ութնյակի վերադառնալու ուղին անցնում է ՈՒկրաինայի միասնությունը հարգելու և մինսկյան պայմանագիրը կատարելու ճանապարհով»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։ Մեծ յոթնյակի կազմում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները։