Առայսօր կան մարդիկ, որ ձգտում են սպանել այլոց՝ ոմանց օգնությամբ և մյուսների լռությամբ՝ ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին։ Պատարագը կայացել է ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, գրում է իտալական Il Messaggero պարբերականը։ Ֆրանցիսկոսը ատասանեց Հայոց ցեղասպանության մասին բառերն այնպես, ինչպես ժամանակին Հովհաննես-Պողոս 2-րդը, որ 2002-ին ժամանել էր Երևան և աղոթել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի համար։ Նա արեց դա, թեև թուրքական իշխանությունները հակառակն էին համոզում, սպառնում, որ կճնշեն քրիստոնեական փոքրամասնություններին Թուրքիայում։ Իսկ այսօր Ֆրանցիսկոս պապը կրկնում է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն էր։