Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը մեկնաբանել արաբական Al Jazeera հեռուստաալիքը։ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմետ Փաչախչին հետ է կանչվել Անկարա՝ հաղորդում է հեռուստաալիքը։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե Հռոմի պապի խոսքերը «որևէ արժեք չունեն թուրք ժողովրդի համար»։ «Ֆրանցիսկոսը, որ երկու տարի առաջ պապ ընտրվելուց հետո ոտնահարեց դիվանագիտական արարողակարգի բազում ասպեկտներ, հնարավոր է, ասել է այդ բառերը 2013-ին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ինչով հարուցել է Անկարայի լուրջ բողոքները»,- նշում է հեռուստաալիքը։