Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քերին Կոնգրեսին կոչ է արել չվնասել Իրանի հետ համաձայնությանը

Քերին Կոնգրեսին կոչ է արել չվնասել Իրանի հետ համաձայնությանը
13.04.2015 | 11:12

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Կոնգրեսին չխանգարել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության կնքմանը։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Քերին կոչ է արել օրենսդիրներին զսպել իրենց, քանի դեռ պայմանագիրը չի կնքվել։ «Ներկա գործարքը դեռ չի ավարտվել։ Սա նախնական պայմանավորվածություն է»,- ասել է պետքարտուղարը։ ABC-ին հարցազրույցում Քերին ասել է, թե ապրիլի 13-ին մտադիր է Իրանի թեման քննարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի, ապրիլի 14-ին՝ Սենատի հետ, քանի որ Իրանի հետ բանակցություններում «որոշ չլուծված խնդիրներ կան»։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ