ԵԽԽՎ-ն չի պատրաստվում վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները, քանի դեռ իրավիճակը ՈՒկրաինայում չի կայունացել՝ հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ և Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը: «Պետք չէ սպասել, թե Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների մասով մինչև ընթացիկ տարվա վերջ ինչ-որ բան կփոխվի: Պետք չէ հույս ունենալ, թե ԵԽԽՎ-ն կվերանայի իր որոշումը՝ պատվիրակության լիազորությունների դադարեցման մասով՝ ՈՒկրաինայում իրավիճակի կայունացման հարցում առաջընթացի բացակայության պարագայում»,- ասել է նա: