Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկարան ընդվզում է

Անկարան ընդվզում է
13.04.2015 | 12:11

Թուրքիայի արտգործնախարարությունը խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարություններից։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, պապի հայտարարություններից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։ Հանդիպումից հետո տարածած հայտարարությունում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, թե պապի ուղերձը հակասում է խաղաղության և երկխոսության իր իսկ կոչին, որով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես էր եկել նոյեմբերին Թուրքիա այցի ժամանակ։ Թուրքիայի արտգործնախարարությունը նաև «խտրական» է որակել Ֆրանցիսկոս պապի ուղերձը, քանի որ, ըստ Անկարայի, հիշատակվում են միայն քրիստոնյա հայերի և «ոչ մահմեդականների ու այլ կրոնական խմբերի» տառապանքները։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոշտ արձագանք է տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն ասել է, թե այդ հայտարարությունը վայել չէ պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»:
Դավութօղլուն պնդել է, որ եթե արտաքին գործոնները չլինեին, 1915 թվականի «ցավերը» տեղի չէին ունենա: Նա հայտարարել է, թե մարդկության մի մասի ցավերը հաշվի առնելն ու մյուսներին անտեսելը պապին վայել չէ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են, քանի որ «հեռու են պատմական ու իրավական իրականությունից»:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ