Բելառուսը կարող է արժանապատվորեն դիմավորել թշնամուն, որը կցանկանա պատերազմել Բելառուսի հետ, սակայն դեռևս թշնամի չկա՝ ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ Բելառուսը եղել է և կա ամենախաղաղ երկիրը։ «Մենք չենք պատրաստվում պատերազմել։ Իսկ եթե ինչ-որ մեկը կցանկանա, մենք արժանապատվորեն նրան կդիմավորենք։ Սակայն մենք այդպիսի թշնամիներ դեռ չունենք։ Ապրեք հանգիստ։ Մեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Լուկաշենկոն։