ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, այնուհետ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է մասնակցել 2016-ի նախագահական ընտրություններին։ «Ամերիկացիներին ամեն օր անհրաժեշտ է մեկը, որ պաշտպանի նրանց շահերը, ես ցանկանում եմ լինել այդ մարդը։ Եվ դուք կարող եք անել ավելին, քան պարզապես անցնել կողքով։ Դուք կարող եք գնալ առաջ և լինել առջևում։ Երբ ընտանիքն ուժեղ է, Ամերիկան է ուժեղ»,- գրել է Քլինթոնը Facebook-ում։ Նրա օգնական Ջոն Պոդեստան հայտնել է, որ Քլինթոնը պատրաստվում է քարոզարշավը սկսել Այովա և Նյու Հեմփշիր նահանգներից։ Նրա նախընտրական արշավը կարող է դառնալ ամենաթանկարժեքը պատմության մեջ։ Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ նախկին պետքարտուղարը և նրա կողմնակիցները մտադիր են հավաքել մոտ 2,5 մլրդ դոլար։