Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Radikal. Օբաման կասի՞ «ցեղասպանություն»

Radikal. Օբաման կասի՞ «ցեղասպանություն»
13.04.2015 | 23:03

Թուրքական Radikal կայքի հոդվածագիր Մուրաթ Յեթքինն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին և նրա հայտարարությանն ու հարցրել՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ հետևի նրա օրինակին ու, ի վերջո, ասի «ցեղասպանություն»:
«Հռոմի պապը երեկվա պատարագի ընթացքում «ցեղասպանություն» բառն օգտագործեց, ինչն անկարևոր զարգացում չէ: Չնայած Ֆրանցիսկոսից առաջ Հովհաննես Պողոսը 2002-ին օգտագործել էր: Այսինքն՝ ճիշտ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պես, որն իր նախորդի՝ Ջորջ Բուշի նման հայերեն «Մեծ եղեռն» ձևակերպումն է օգտագործել: Մի քանի օր առաջ, սակայն, Վատիկանից անուղղակիորեն տեղեկացրել էին, որ Ֆրանցիսկոս պապը խուսափելու է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց և Թուրքիային ուղղակի մեղադրելուց: Անշուշտ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրական նպատակը Բարաք Օբամային «ցեղասպանություն» ասել տալն է, սակայն ոչ թե հայերենով, այլ՝ անգլերենով: Այդ կերպ ԱՄՆ-ը պաշտոնական կողմ կդառնա և փոխհատուցման հարց առաջ կքաշվի: Այժմ Հռոմի պապի քաղաքական նկատառումներով հայտարարությունից հետո, ձեր կարծիքով, Օբաման ապրիլի 24-ին կանտեսի՞ Ինջիրլիքի, Մալաթիայի ռադարները, Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի հարցերն ու ավելի դժվար վիճակում կդնի՞ Թուրքիային:
Գուցե նախագահ Էրդողանի դեմ նոր քաղաքական ու ռազմական պահանջնե՞ր կներկայացնի: Դա Ինջիրլիքում էլ կարող է լինել, գուցե Ռուսաստանի հարցում էլ լինի: Կտեսնենք: Թուրքիան պետք է ազատվի խղճին ծանրացած այնպիսի բեռից, ինչպիսին է Հայկական հարցը, և այդ առումով նման քննարկումները կարևոր են»:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ