Շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում համապատասխանեն ԵԽ չափանիշներին՝ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները հսկայական պատասխանատվություն են երկրի համար և քաղաքական կուսակցություններին քաղաքական կոնսենսուսի կոչ են անում: «Ինչպիսին էլ լինի բարեփոխումների բովանդակության վերաբերյալ վերջնական որոշումը, ԵԽ չափանիշներին համապատասխանությունը վճռական նշանակություն ունի»,-ընդգծել է Բրասերը: