Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պաոլո Ջենտիլոնի. «Թուրքիան խիստ է արձագանքել հայերի ոչնչացման մասին Հռոմի պապի բառերին»

Պաոլո Ջենտիլոնի. «Թուրքիան խիստ է արձագանքել հայերի ոչնչացման մասին Հռոմի պապի բառերին»
13.04.2015 | 23:08

Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ զոհված հայերին նվիրված Հռոմի պապի արտահայտությունների հանդեպ թուրքական իշխանությունների խիստ արձագանքը արդարացված չէ՝ կարծում է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին: «Թուրքական իշխանությունների տոնի խստությունը, իմ կարծիքով, արդարացված չէ, հատկապես հաշվի առնելով, որ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս II պապը արդեն 100 տարի առաջ հայերի կոտորածները Ցեղասպանություն է անվանել»,- ասել է Ջենտիլոնին:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ