Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Թուրքիայի անհամաձայնությունը իր խնդիրն է, ոչ թե միջազգային հանրությանը»

«Թուրքիայի անհամաձայնությունը իր խնդիրն է, ոչ թե միջազգային հանրությանը»
14.04.2015 | 13:32

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իտալական Adnkronos.com կայքին տված հարցազրույցում ասել է. «Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագում արված հայտարարությունը կարևոր ուղերձ էր համերաշխության, զորակցության հայ ժողովրդին, ուղերձ էր նաև՝ հաջակցություն միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանը»։ Մեկնաբանելով Թուրքիայի դժգոհությունը Հռոմի պապի հայտարարությունից, Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Սա աշխարհի 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն նրա կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության»։ Ըստ Նալբանդյանի՝ այս անհամաձայնությունը փաստում է, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։ «Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած հանցագործության պատասխանատվությունը։ Առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով, իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի պապը՝ «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։ Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում»,- իտալական կայքին ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ