Չինաստանը, Իրանը և այլ երկրներ հետաքրքրված են ՀԱՊԿ-ի հետ համագործակցությամբ՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ հետ համագործակցության հետաքրքրություն կա, բայց ավելի լուրջ համագործակցության մասին որոշում իրենք պետք է կայացնեն»,- ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով. «ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ, լինի Պակիստանը, Իրանը Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Սակայն դա պետք է լինի ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ հաշվարկված, կշռադատված որոշում»: