Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը՝ Հռոմի պապին

Էրդողանը՝ Հռոմի պապին
15.04.2015 | 11:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը: «Երբ քաղաքական գործիչները, հոգևորականները ստանձնում են պատմաբանների պարտականությունները, արդյունքը՝ զառանցանքն է, ոչ թե փաստերը: Այսպիսով, ես ուզում եմ կրկնել մեր կոչը՝ համատեղ պատմաբանների խումբ ստեղծելու մասին, և շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք բացելու մեր արխիվները: Ես ուզում եմ զգուշացնել պապին այլևս չկրկնել այս սխալը և դատապարտում եմ նրան»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ