Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կորսիկայի ասամբլեան Ցեղասպանության ճանաչման բանաձև է ընդունել

Կորսիկայի ասամբլեան Ցեղասպանության ճանաչման բանաձև է ընդունել
15.04.2015 | 11:05

Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն՝ հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։ Բանաձևի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որ ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձևի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչին, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ