Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան բողոք է ուղարկել Դանիայի ԱԳՆ

Թուրքիան բողոք է ուղարկել Դանիայի ԱԳՆ
16.04.2015 | 12:31

Անկարան, որը վրդովված է Կոպենհագենի կենտրոնում 10 օրով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի ցուցադրության գաղափարի պատճառով, բողոք է ուղարկել Դանիայի ԱԳՆ՝ հաղորդում է BBC-ն: Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ արձանը կվիրավորի Դանիայում բնակվող թուրքերին, դանիացի քաղաքական գործիչները խորհուրդ են տվել թուրք գործընկերներին չխառնվել թագավորության գործերին: Կոպենհագենում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Դյունմեզը գրություն է ուղարկել տեղական թերթերից մեկին և իր հիասթափությունը հայտնել արձանի տեղադրման հարցի շուրջ:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ