Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
16.04.2015 | 12:32

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Թուրքիայի ԱԳՆ կայքի հայտարարության մեջ Անկարան մեղադրել է Եվրախորհրդարանին՝ «1915 թվականի հարցում պատմությունը վերաշարադրելու մտադրության» համար: Թուրքիայի ԱԳՆ-ը նշել է, որ իրենք լուրջ չեն ընդունում «պատմությունն ու իրավունքը սպանող այս փաստաթուղթն ընդունողներին»: «Եվրոպայի խորհրդարանի կողմից 1915-ի դեպքերի նկատմամբ ցուցաբերած այս ընտրողական և միակողմանի որոշումը, որը հակառակ է կառույցի հիմնադրման արժեքներին, վնասելու է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններին և հեռու է լինելու Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրներին լուծում բերելուց»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Թուրքական կողմը նաև նշել է. «Եթե Եվրախորհրդարանը ցանկանում է նպաստել Եվրոպայի ժողովուրդների շրջանում համատեղ ապագայի կառուցմանը, պետք է գիտակցի, որ դա հնարավոր է առանց տարբեր կրոններն ու մշակույթն օտարելու»: Հաղորդագրությունը թուրքական կողմը եզրափակել է մեղադրական խորհուրդներով. «Ավելի օգտակար կլինի, որ Եվրոպայի խորհրդարանի անդամները, նախքան 1915-ի խնդրով հետաքրքրվելը, առերեսվեն սեփական պատմության, հատկապես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ամենասարսափելի ողբերգություններում ունեցած իրենց դերակատարության և պատասխանատվության հետ»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ