Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանը շանտաժում է Եվրամիությանը

Ադրբեջանը շանտաժում է Եվրամիությանը
16.04.2015 | 12:33

Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել Եվրամիությանը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում հանդիպել է լատվիացի գործընկեր Էդգար Ռինկևիչի հետ և հայտարարել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է փոխշահավետ լինեն։ Խոսելով ղարաբաղյան հակամարտությունից՝ Մամեդյարովն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի այդ և այլ նմանատիպ հակամարտություններին։ Եվրոպային էներգակիրներ մատակարարելու դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի հնարավոր մասնակցության ֆոնին այս հայտարարությունը սովորական շանտաժի փորձ է հիշեցնում։ Ռինկևիչը նշել է, որ Լատվիան պաշտպանում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ուղիներով և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորելուն ուղղված ջանքերը։ Նա նշել է, որ երկրների միջև կա տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ և ընդգծել, որ Ադրբեջանը շահագրգռված է Լատվիայի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հարցում։

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ