Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

ԵՄ-ում իտալացի պատգամավոր. «Թուրքիայի եվրաինտեգրման հարցը պետք է փակել»

ԵՄ-ում իտալացի պատգամավոր. «Թուրքիայի եվրաինտեգրման հարցը պետք է փակել»
16.04.2015 | 12:35

Թուրքիան արժանի չէ Եվրամիությանն անդամակցությանը: Ըստ Ansa լրատվական գործակալության՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, իտալական Lega Nord կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին: «Թուրքիան արժանի չէ Եվրամիության անդամ դառնալ, այլ ոչ թե դեսպան հետ կանչելուն: Հիմա ես ուղարկում եմ Մաթեո Ռենցիին և Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին ուղղված նամակը՝ խնդրելով փակել Եվրոպային Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Շնորհակալություն Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին, որ համարձակություն ունեցավ ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին»,- նշել է Սալվինին: Սալվինիի Lega Nord («Հյուսիսի Լիգա») կուսակցությունը, որը գործում է Իտալիայի հյուսիսում, և Noi con Salvini-ն («Մենք Սալվինիի հետ ենք»), որը գործում է երկրի մյուս հատվածներում, դեմ են Եվրոպա մահմեդականների հոսքին:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ