Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

El Mundo. «Թուրքիան մաքրել է Ցեղասպանության մասին արխիվները»

El Mundo. «Թուրքիան մաքրել է Ցեղասպանության մասին արխիվները»
16.04.2015 | 12:36

Թուրքիան հանդես է գալիս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու օգտին և անսահմանափակ մուտք է առաջարկում օսմանյան արխիվներ: Բայց այնտեղից, որոշ պատմաբանների կարծիքով, ժամանակին մաքրել են փաստաթղթերը, որոնք առանցքային կլինեին՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել՝ գրում է իսպանական «El Mundo» պարբերականը: «Կրքերը երբեք այնքան բորբոքված չեն եղել, որքան հիմա՝ 100-րդ տարելիցին: Եվրամիությունն օգտվեց առիթից, որ Թուրքիայի և Հայաստանի նախագահներին կոչ անի դիվանագիտական հարաբերություններ հաստատել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները դաժան հանցագործություն անվանեց: Գիտակցելով հակասության հնարավորությունը՝ նա խուսափեց «Ց» տառով բառն օգտագործել: Առայժմ չեն հայտնաբերվել փաստաթղթեր, որոնք կհաստատեին քրիստոնյաների՝ հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունների քաղաքական ծրագիրը: Սակայն գոյություն ունեն դիվանագետների զեկույցներ, որտեղ հիշատակվում են երիտթուրքերի կազմակերպած մահվան երթերի ժամանակ քաղցից, ծարավից և հիվանդություններից զանգվածային կոտորածների մասին»,- գրել է պարբերականը:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ