Կատալոնիայի հայերի «Արարատ» ասոցիացիան և ազգային փոքրամասնությունների կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կազմակերպել: Ցուցադրվել է 1915 թվականի կոտորածների պատմության մասին փաստագրական ֆիլմ, իսկ երգչուհի Շուշանիկ Հովհաննիսյանը հատվածներ է կատարել Կոմիտասի ստեղծագործություններից: Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն են ունեցել հայկական խոհանոցի ուտեստներ համտեսել: «Արարատ» ասոցիացիայի նախագահ Սարգիս Հակոբյանի խոսքով, հայերը թշնամանք չեն ցանկանում, բայց որպեսզի խաղաղությունն ու համագործակցությունը հնարավոր լինեն, հարկավոր է ճանաչել ցեղասպանությունը: Կենտրոնի ղեկավար Աուրելի Արգեմին ընդգծել է հայերի և կատալոնացիների կապերի կարևորությունը: «Արարատ» ասոցիացիայի տվյալների համաձայն, Կատալոնիայում շուրջ 4 -հազարանոց հայ համայնք կա: