Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը հիշեցրել է, որ կարող էին հայաստանցիներին արտաքսել

Էրդողանը հիշեցրել է, որ կարող էին հայաստանցիներին արտաքսել
16.04.2015 | 12:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում ապրող հայաստանցիներին կարող էին արտաքսել, սակայն չեն արել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա պնդել է, թե Թուրքիայում հայ քաղաքացիների նկատմամբ բացասական վերաբերմունք չկա։ «Թուրքիայում ապրող հայաստանցիներ կան։ Մենք նրանց կարող էինք արտաքսել, սակայն չարեցինք։ Վանում Աղթամար կղզու եկեղեցին պետական բյուջեի գումարներով վերանորոգեցինք»,-ասել է Էրդողանը։ Անդրադառնալով Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության վերաբերյալ քվեարկությանը, Էրդողանը հայտարարել է, թե նրանց կայացրած որոշումն իրենց մի ականջով մտնում է, մյուսով՝ դուրս գալիս։

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ