ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մենք կորցրել ենք մեր առաքելությունը և գտնելու խնդիրն ունենք

Մենք կորցրել ենք մեր առաքելությունը  և գտնելու խնդիրն ունենք
17.04.2015 | 11:32

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ

Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է:
Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու:
Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարևոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ապահովել գործի համար, իսկ վերջապես ու մեծ հաշվով` ընդհանուր մարդկային հատկանիշները կատարելագործել: Բայց` մրցակցության պայմաններում: Քանզի սովորական-հանգիստ պայմաններում կատարելագործումներ չեն ստացվում. խթանների բացակայության պատճառով:
ՈՒ էն ազգը, որը կորցրեց իր առաքելության ճշմարիտ ուղին կամ էլ այլևս անելիք չուներ` մյուսներին զիջեց իր Հայրենիքը:
Էդպես վերացան...
Լավ, տխուր պատմություններ են: Բոլորդ էլ ամեն ինչ լավ գիտեք: Բաբելոնում «ծնված»-ներից մեկ-երկուսն են մնացել հիմի: Մյուսները կամ վերացել են կամ ձուլվել կամ էլ վերասերվել են: Մնացել են նրանք, ովքեր դեռ չեն կորցրել իրենց առաքելությունը և դրա իրականացման անհրաժեշտության գիտակցումը:
Մենք, ոնց որ թե կորցրել ենք: Բայց դեռ կանք: Այն աղոտ հույսով, երևի, որ կգտնենք մեր առաքելությունը, որը ոչ թե կորած է, այլ որին կամ արժանի չենք այլևս կամ էլ ակնհայտ է, որ վեր է մեր ուժերից:
Հենց այստեղ է, որ բանը հասնում է նաև լեզուներին. ինչո՞ւ դրանք ևս բաժանվեցին: Ոչ միայն այն պատճառով, որ ազգային առանձնահատկություններն ընդգծվեցին: Տերը համարել է, որ իր ստեղծած ցանկացած բան, ցանկացած երևույթ` որ տեղի ունի իր կամքով ու ցանկացած աստվածաստեղծ էակի` մի լեզվով հնարավոր չէ լիարժեքորեն ու ամբողջական բնութագրել: Մեկ լեզվով անհնարին է ընդգրկել Ստեղծողի ստեղծածի ամբողջականությունը: Դրա համար են լեզուներն այդքան շատ, ու եթե ուշադիր լինեք այս կամ այն բանի լեզվական բնութագրումներին, կզգաք, որ միայն այդ բոլորի համադրմամբ է ստացվում նույն այդ բանի լիարժեք ու ամբողջական պատկերն ու բնութագիրը: Բազում ձայների շնորհիվ է ամբողջանում մեղեդին:
Ինչու հիշեցի նաև լեզուների տարանջատման մասին: Որովհետև մեր առաքելությունը նախ և առաջ լեզվական բնութագիր ունի: ՈՒ մենք, ոնց որ թե, կորցրել ենք այդ բնութագիրը նույնպես: Իսկ առանց այդ բնութագիրը գտնելու` չենք գտնի նաև առաքելությունը:
...Արարիչը երբեք մեկ ճանապարհ չէ, որ թողնում է: Նվազագույնը` երեքը: Ինչպես և իրեն հասնելու ճանապարհները. հավատք, զգացողություն, գիտություն: Այստեղ էլ երեք ճանապարհ կա. կամ մենք պետք է, ի վերջո, գտնենք մեր առաքելությունը ու գնանք դրա իրականացման ճանապարհով: Կամ պետք է պարզապես գլորենք մեր օրերը, աննպատակ: Կամ էլ մեր գոյությանը նոր իմաստ ու առաքելություն հաղորդենք, եթե աստվածահաճո եղավ` կընդունվի:
Ընտրողը մենք ենք:
Եվ ոչ միայն ընտրողը:
Իրականացնողն էլ:
«Ժամանակ Երևան», 7.05.2008

Դիտվել է՝ 157444

Մեկնաբանություններ