Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սպիտակ տունը «պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչման» կողմնակից է

Սպիտակ տունը «պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչման» կողմնակից է
17.04.2015 | 12:48

ԱՄՆ-ի նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունում «ցեղասպանություն» բառի օգտագործման վերաբերյալ հարցին: «Մենք ընդգծել ենք նաև, որ ողբում ենք այդ մահերի համար և այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում»,- ասել է Էռնեստը: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը՝ նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը: Նրա խոսքով՝ պատմական փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմին: «Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է անում այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»,- ամփոփել է Սպիտակ տան խոսնակը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ