Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հնարավոր է՝ ԱՄՆ-ը չմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին

Հնարավոր է՝ ԱՄՆ-ը չմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին
17.04.2015 | 12:51

«Հնարավոր է՝ ԱՄՆ-ը չմասնակցի Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան։ «Տարատեսակ միջոցառումների ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Քանի որ ԱՄՆ-ն այդ ժամանակահատվածում չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքկալեի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին»,- ասել է Ռոբերտ Սիքյութան։

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ