Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ահմեդ Դավութօղլու. «Պատրաստ ենք հաշտվել ու կիսել ցավը, բայց մեզ խոնարհել չեք կարող»

Ահմեդ Դավութօղլու. «Պատրաստ ենք հաշտվել ու կիսել ցավը, բայց մեզ խոնարհել չեք կարող»
18.04.2015 | 11:33

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրախորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն «անլուրջ» է որակել՝ հայտնում է TRT Haber-ը։ Նա խորհուրդ է տվել աչքի անցկացնել Եվրոպայի պատմությունն ու տեսնել, թե ինչեր են տեղի ունեցել Աֆրիկայում, Ասիայում կամ Ավստրալիայում: «Եթե Եվրոպան ցանկանում է պահել իր բազմամշակույթ, բազմակրոն կառուցվածքը, չպետք է որևէ կրոնական կամ ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ անի»,- հայտարարել է նա: Թուրքիայի վարչապետը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները արդեն դադարել են միայն Հայաստանին ու Թուրքիային առնչվել: «Աշխարհի տարբեր կողմերում հայերի և թուրքերի հաշտեցման, ցավերը կիսելու համար պատրաստ ենք անել՝ ինչ անհրաժեշտ է: Պատրաստ ենք Թուրքիայի և Հայաստանի միջև բարիդրացիական լավ հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է նա՝ պնդելով, որ չպետք է մուսուլման թուրքերին հավաքական հանցագործությունների մեջ մեղադրել: Թուրքիայի վարչապետը նաև նախազգուշացրել է բոլոր երկրներին ու առաջնորդներին՝ «Բոլոր երկրներին, երկրների խորհրդարաններին ու առաջնորդներին զգուշացնում եմ՝ ով էլ որ լինի, եթե մեր ազգին պատմության դատարանի առաջ առանց պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի փորձի մեղադրել, նրա դեմ մեր հստակ դիրքորոշումն ենք դնելու: Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսել ցավերը, սակայն մեզ խոնարհել ոչ ոք չի կարող»,-ասել է նա:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ