Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

The New York Times. «Թուրքիայի կանխամտածված ամնեզիան»

The New York Times. «Թուրքիայի կանխամտածված ամնեզիան»
18.04.2015 | 11:47

Հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը նշելու են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը, որը արդեն լայնորեն ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լայնորեն, այսինքն՝ Թուրքիայի սահմաններից դուրս, որտեղ կառավարությունն ու թուրքերի մեծ մասը շարունակում են բուռն հարձակվել նրանց վրա, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին: Երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայ զոհերի հիշատակին կիրակնօրյա պատարագի ժամանակ օգտագործեց այդ եզրույթը, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, իսկ պետնախարարը հայտարարեց, որ պապն արգենտինացի է, իսկ «Արգենտինայում հայկական սփյուռքը վերահսկում է լրատվամիջոցներին ու բիզնեսը»: Չորեքշաբթի Եվրախորհրդարանում բանաձևի ընդունումից առաջ, որը Թուրքիային կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը և հայերի հետ «իրական հաշտեցման» ձգտել, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ անկախ, թե ինչ կասեն եվրոպացիները, դա «մի ականջով կմտնի, մյուսով դուրս կգա»:
Հայերի համար, որոնց մեծ մասը Հայաստանի սահմաններից դուրս հայկական սփյուռքն է ձևավորել, 1,5 մլն զոհի հանգեցրած զանգվածային սպանությունների, մահվան երթերի և համակենտրոնացման ճամբարներում տառապանքների ճանաչման պահանջը գլոբալ առաքելություն է, որը տևում է տասնամյակներ: Չնայած Թուրքիան խոստովանել է, որ բազմաթիվ հայեր են զոհվել, Անկարայի՝ պատմության պաշտոնական վարկածը հետևյալն է. դա ցավալի հատված էր ցավալի պատերազմի ընթացքում, այլ ոչ թե մի ամբողջ ժողովրդի կանխամտածված ոչնչացման փորձ կամ, այլ խոսքով ասած, ցեղասպանություն: Սակայն պատմությունն այնպիսին է, որ Թուրքիան չի կարող դիմանալ գիտական փաստերի ծանրությանը, որոնք կասկած չեն թողնում, որ դա Առաջին աշխարհամարտից առաջ և հետո հայերի դեմ իրականացված արշավ էր: Որքան թուրքերը շարունակեն հրաժարվել ուսումնասիրել և ամբողջությամբ ճանաչել պատմությունը, այնքան ավելի մեծ վնաս կհասցվի Թուրքիայի միջազգային վարկանիշին: ԱՄՆ-ը չպետք է համակերպվի ժխտման այդ դիրքորոշման հետ: 2008-ի նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց. «Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Բայց, ինչպես իր նախորդները, հետո խուսափեց՝ ՆԱՏՕ-ում կարևորագույն դաշնակցին չնեղացնելու համար: Թուրքիայի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարևոր է, սակայն ԱՄՆ-ը առնվազն պետք է միանա Եվրոպային և Հռոմի պապին, որ Էրդողանին հստակ հասկացնի, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ոչ թե որևէ մեկի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը, այլ 100 տարի առաջ տեղի ունեցածը ճանաչելուց հրաժարվելը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ