Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Գերմանիայի նախագահը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա

Գերմանիայի նախագահը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա
18.04.2015 | 11:48

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը մերժել են Թուրքիայի հրավերը՝ ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի միջոցառումներին։
Zaman-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե զբաղվածության պատճառով չի մեկնելու Գալիպոլի միջոցառումներին, իսկ նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 24-ին նախընտրել է լինել հայերի հետ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բեռլինում։ Գերմանիայից Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու է պաշտպանության նախարարի քարտուղարներից Մարկուս Գրյուբելը:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ