Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուկաշենկոն մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի

Լուկաշենկոն մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի
19.04.2015 | 20:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չի լինի Հաղթանակի շքերթին Մոսկվայում: BBC-ին հայտնում է` Լուկաշենկոն մտադիր է շքերթ անցկացնել Մինսկում, իսկ շքերթը կարող է ընդունել միայն գլխավոր հրամանատարը: Լուկաշենկոն հայտնել է, որ Մոսկվա կժամանի մայիսի 7-8-ին և կմասնակցի Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը: «Բայց մայիսի 8-ին կփորձեմ, անգամ գիշերը, վերադառնալ տուն, իսկ մայիսի 9-ին շքերթ անցկացնել»,- ասել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ