ՆԱՏՕ-ի խորհրդի հերթական նիստը` արտգործնախարարների մակարդակով, տեղի կունենա մայիսի 13-14-ին` Անթալիայում: Նիստի օրակարգը պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն անվտանգության մարտահրավերները Միջերկրական ծովի տարածաշրջանում, այդ թվում` Թուրքիայի սահմանին մոտ` Իրաքում և Սիրիայում ծավալվող անհանգիստ իրավիճակը: