Այժմյան Թուրքիայի կառավարությունը մեծ պատասխանատվություն է կրում պատմական վերքերի համար՝ ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Էսթեր դե Լանգեն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: «Կարծում ենք, որ ժողովրդավարության պայմաններում անհրաժեշտ է հաշտվել անցյալի հետ ու առերեսվել: Օսմանյան կայսրությունը, ոչ թե այժմյան թուրքական պետությունն է պատասխանատու այն ամենի համար, ինչ 100 տարի առաջ տեղի է ունեցել հայերի հետ, սակայն ներկա Թուրքիայի կառավարությունը պետք է գիտակցի, որ մեծ պատասխանատվություն է կրում պատմական վերքերը բուժելու հարցում»,- ընդգծել է Էսթեր դե Լանգեն: