Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«ՈՒկրաինայի միասնականությունը պետք է պահպանվի»

«ՈՒկրաինայի միասնականությունը պետք է պահպանվի»
20.04.2015 | 11:51

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելքում անջատողականների գրաված տարածքների ճանաչումը Կրեմլի կողմից կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը: «Այդ պատճառով ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այն, ինչ մենք լսել ենք, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա ARD հեռուստաալիքին հարցազրույցում: Շտայնմայերն ընդգծել է, որ ՈՒկրաինայի միասնականությունը պետք է պահպանվի: Նրա խոսքով` հակամարտող կողմերը Մինսկի համաձայնագիրը ստորագրել են՝ հիմնվելով այս պայմանի վրա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման հավանականությունը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ