Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆինլանդիայի վարչապետն ընդունել է ընդդիմության հաղթանակը ընտրություններում

Ֆինլանդիայի վարչապետն ընդունել է ընդդիմության հաղթանակը ընտրություններում
20.04.2015 | 11:55

Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբն ընդունել է ընդդիմության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: «Կարծես «Կենտրոնը» հաղթել է»,-նշել է նա իր ելույթում և շնորհավորել հաղթողներին: Ապրիլի19-ին Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հաղորդելիս ԿԸՀ-ն նշել է, որ հաշվված են քվեաթերթիկների կեսից ավելին: Ընդդիմադիր «Ֆիննական կենտրոնը» ստացել է ձայների 25 %, երկրորդն են սոցիալ-դեմոկրատները՝ 17 %, երրորդը՝ ընդդիմադիր «Իսկական ֆինները»՝ 16,7 %: Ընտրություններին մասնակցել է 67 %, որ 4 % ավելի է չորս տարի առաջվա ցուցանիշից: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների ֆավորիտը «կենտրոնական» Յուխա Սիպիլն է՝ նրան ձայն է տվել 15 հազար ընտրող, երկրորդը՝ Ազգային կոալիցիոն կուսակցության նախագահ, վարչապետ Ալեքսանդր Ստուբն է՝ 8 հազար ձայն:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ