Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի նեղուցի մոտ, Լիբիայից հարյուր կիլոմետր հեռու, նավ է խորտակվել, 950 ուղևորներից փրկվել են միայն քսանութը: Նավում միգրանտներ էին Սոմալիից, Մալիից, Զամբիայից, Բանգլադեշից, Գանայից:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։
Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը, բնականաբար, ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին...