Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սիրիական ճգնաժամում՝ քաղաքական կարգավորման հնարավորություն

Սիրիական ճգնաժամում՝ քաղաքական կարգավորման հնարավորություն
20.04.2015 | 14:34

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ սիրիական ճգնաժամում քաղաքական կարգավորման հնարավորություն կա: «Մենք այժմ կարող ենք, այնուամենայնիվ, ասել, որ սիրիական ճգնաժամում նկատվում է քաղաքական կարգավորմանն անցում կատարելու հնարավորություն»,- ասել է նախարարը Մոսկվայում ՄԱԿ-ի Մոսկովյան միջազգային մոդելի բացման արարողության ժամանակ։ Լավրովի խոսքով՝ դա հաջողվել է հիմնականում շնորհիվ Ռուսաստանի և Չինաստանի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի հարցով չմշակված որոշումները։ «Եվ հաստատ շնորհիվ ռուս-չինական վետոյի հաջողվեց թույլ չտալ Սիրիայի վերածումը Լիբիայի, որը որպես պետություն քանդվել է»,- նշել է Լավրովը։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ