Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավութօղլու. «Թուրքերը հայերի հետ խոսելու համար երրորդ կողմի կարիք չունեն»

Դավութօղլու. «Թուրքերը հայերի հետ խոսելու համար երրորդ կողմի կարիք չունեն»
20.04.2015 | 14:35

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական լրատվամիջոցների հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ անդրադարձ է եղել հայերին և Հայաստանին վերաբերող թեմաների՝ տեղեկացնում է «Ռադիկալը»: Լրագրողներից մեկի հարցին, թե 2014-ին, այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձից հետո թուրքական կողմն այս տարի փոխե՞լ է դիրքորոշումը, հետընթաց կա՞, Թուրքիայի վարչապետը պատասխանել է. «Ոչ մի տարբերություն չկա: Այս տարի էլ Հրանտ Դինքի կյանքից հեռանալու տարելիցին եմ ուղերձով հանդես եկել, սա էլ անցյալ տարվա մեր ուղերձի հաջորդ քայլն էր, շարունակությունը: Այս տեսանկյունից մեր մոտեցումը չի փոխվել: Մենք կիսում ենք ցավը, պատրաստ ենք խոսել ամեն ինչից: Պատրաստ ենք հավասար պայմաններում խոսել: Տեսեք՝ 1,5 տարի առաջ Երևան գնալիս բացեիբաց հայտարարեցի, որ «սա մի կոտորած է»: Այդ ժամանակ իմ այդ հայտարարությունն աղմուկ բարձրացրեց, ամբողջ աշխարհում նորություն դարձավ»: Այն հարցերին, թե 2015-ին Թուրքիայից, «ընդհանուր ցավից» բացի, այլ քայլի են սպասում, Հռոմի պապի խոսքերի ու Եվրախորհրդարանի որոշումից հետո այս ամենն ուղղակի պահարանո՞ւմ է մնալու, առաջիկա օրերին մեկ այլ քայլ կամ հայտարարություն կարո՞ղ է լինել, Դավութօղլուն պատասխանել է. «Կարող է լինել, սակայն ոչ ԵԽ-ն, ոչ էլ Հռոմի պապը, այլ մենք ենք որոշելու: Թուրքերը հայերի հետ խոսելու համար երրորդ կողմի կարիք չունեն: Նմանատիպ հայտարարությունները, ընդհանուր միջավայրը թունավորելով, խանգարում են քայլեր կատարելուն: Այս անգամ էլ մենք ասելու ենք այն խոսքերը, որոնց հավատում ենք: Սակայն թույլ չենք տա, որ ինչ-որ քայլ արվի ճնշմամբ»:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ