Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գոլառատ խաղեր

Գոլառատ խաղեր
21.04.2015 | 11:20

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունում առավել հաջողակ են եղել հյուրերը: Չափազանց գոլառատ հանդիպում է արձանագրվել «Բանանց»-«Շիրակ» դիմակայությունում, որտեղ գյումրեցիները դարձել են վեց գոլի հեղինակ: Հատկապես արդյունավետ է եղել Ժան-Ժակ Բուգուհին` դառնալով չորս գոլի հեղինակ: «Բանանցը» հյուրերի գոլային այս հրավառությանը պատասխանել է երեք գնդակով: Հաղթանակը «Շիրակին» բարձրացրել է երկրորդ հորիզոնական: Գյումրեցիների պես 41 միավոր ունի և «ՈՒլիսը», որը հյուրընկալելիս 2:1 հաշվով առավելության է հասել առաջատարի` 45 միավոր ունեցող «Փյունիկի» նկատմամբ: «Արարատ»-«Ալաշկերտ» մրցակցությունում հանդիպման ելքը որոշել է հյուրերի խփած միակ գոլը, իսկ «Միկա»-«Գանձասար- Կապան» մրցակցությունում գրանցվել է ոչ-ոքի` 1:1 արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ