Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այս պարագայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կարող են մեկնաբանվել որպես ոչ մեկին չվնասող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Պուտինի այցը Երևան չի՞ վտանգի «Թուրքական հոսք» խողովակաշարի կառուցման հեռանկարները։
«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք շատ ամուր տնտեսական փոխշահավետ համագործակցության վրա են հիմնված»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը շեշտել է, որ «միաժամանակ Հայաստանը մեր հարևանն է, մի երկիր է, որի հետ մեզ կապում են անհամար թելեր»: