Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առասպել է որակել իր երկրի՝ միջուկային զենք ունենալու մասին պնդումները, ասելով, որ դա հորինել է ԱՄՆ-ը, որպեսզի Թեհրանն ընկալվի որպես սպառնալիք։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ համաձայնության դեպքում իր ռազմական օբյեկտները չեն բացվելու միջուկային փորձագետների առջև, քանի որ դա հավասարազոր է դավաճանության։ Հաջորդ շաբաթ Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, վերջնական համաձայնություն այս հարցում ակնկալվում է հունիսի 30-ին։