Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սպենդիարյանի` Եղեռնի իրադարձությունների թեմաներով ստեղծագործությունները

Սպենդիարյանի` Եղեռնի իրադարձությունների թեմաներով ստեղծագործությունները
21.04.2015 | 12:10

Ապրիլի 21-ին` ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հարյուր տարի անց» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Արևմտահայության 20-րդ դարասկզբի կոտորածները խորապես ցնցել են Ալեքսանդր Սպենդիարյանին և որպես ճշմարիտ արվեստագետ, նա չէր կարող անտարբեր մնալ հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Մեծ եղեռնի իրադարձություններն իրենց արձագանքն են գտել կոմպոզիտորի ստեղծագործություններում. Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հիման վրա գրվել է «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործությունը, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` «Առ Հայաստան» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը:
Հարյուր տարի անց այս ստեղծագործությունները կրկին իրենց բողոքի, ազատության կանչով՝ որպես արձագանք ժամանակի ոճրագործության, մոմավառության ներքո, կհնչեն կոմպոզիտորի երազանքների օրրանում՝ հայրենիքում: Կցուցադրվեն նաև կոմպոզիտորի ստեղծագործությունների ձեռագիր և տպագիր նոտաները:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ