Թուրքական Ensonhaber կայքը գրել է, որ Պուտինը ապրիլի 24-ին գնում է Երևան, իսկ Թուրքիա է ուղարկում ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին։ Sozcu-ն «Պուտինն էլ չի գալիս Թուրքիա» վերնագրով լուրի տակ նշել է, որ Հռոմի պապի ելույթից հետո ՌԴ նախագահը հրաժարվեց Թուրքիա գնալու մտքից։ Subuohaber կայքն էլ շեշտել է, թե Պուտինը Թուրքիային կատաղեցնող քայլ է արել՝ նախընտրելով Հայաստանը։ Haberler կայքն էլ նշել է, որ ՌԴ նախագահը նախընտրեց Հայաստանը, իսկ Թուրքիա է ուղարկում 4-րդ դեմքին ընդամենը։