Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու՝ հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը: Այցի մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել էր, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր: