Մոսկվայում համաձայն են վերադառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև երկխոսության, սակայն նախաձեռնությունը պետք է բխի ամերիկյան կողմից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, մենք պատրաստ ենք ողջունել երկխոսության և փոխգործակցության տրամաբանությանը վերադառնալու նախաձեռնությունը: Բայց քանի որ մենք երբեք հակառակի նախաձեռնող չենք եղել, պատրաստ ենք ողջունել մեր գործընկերների գործողությունները»,- ասել է Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանն ամենատարբեր ուղղություններով երկխոսության դադարեցման նախաձեռնող չի եղել, Ռուսաստանը չէ պատժամիջոցների հռետորաբանության նախաձեռնողը՝ և խոսքով, և գործողություններով: Ռուսաստանը կարող է միայն ափսոսանք հայտնել, որ այդ ամենի նախաձեռնողը, ցավոք, Վաշինգտոնն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը: