Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայ դատ. «Նախագահ Օբաման չի ճանաչի ցեղասպանությունը»

Հայ դատ. «Նախագահ Օբաման չի ճանաչի ցեղասպանությունը»
22.04.2015 | 13:52

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի պարզ` դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարում է հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` հավելելով. «Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, նախագահ Օբաման, ցավոք, ԱՄՆ-ի հեղինակությունն օգտագործում է ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ օտար երկրի տաբուն ամրապնդելու համար»:
Սպիտակ տանը հանդիպումից հետո ամերիկահայերը հայտարարում են` «Օբաման Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Ռեջեփ Էրդողանին է հանձնել»: Հանձնախումբը հիշեցնում է, որ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը նա ամերիկահայերին հստակ և միանշանակ խոստում էր տվել:
«2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում Օբաման գրել էր. «Փաստերն անժխտելի են: Երերուն է այն քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը: Որպես սենատոր` ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և որպես նախագահ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- Օբամայի խոսքերն է մեջբերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Սպիտակ տունը հայտնել է նաև, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին Միացյալ Նահանգները ներկայացնելու է ֆինանսների նախարար Ջեք Լյուն։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ