Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Ավստրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը

Ավստրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը
22.04.2015 | 09:44

Ավստրիայի Ազգային խորհուրդը այսօր առավոտյան ընդունել է խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների հավանությանն արժանացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Austria Press Agentur լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսը հրապարակել է հայտարարությունը, որում դատապարտվում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանությունը, հայերի և թուրքերի միջև հաշտեցման կոչ է արվում՝ «պատմական մեղքն ընդունելու հիմքի վրա»: Հայտարարության հրապարակումից հետո ավստրիացի խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նիստին ներկա են եղել Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ավստրիան մինչ այժմ Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով ճանաչած շուրջ երկու տասնյակ պետությունների թվում չէր:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ