Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը

Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը
22.04.2015 | 20:06

Հայաստանը ողջունում է Ավստրիայի օրենսդիր բարձրագույն մարմնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ, ելնելով պատմական պատասխանատվությունից, իր պարտականությունն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Նախարարը հիշեցրել է, որ Ավստրո-Հունգարական միապետությունը Առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ: «Ավստրիայի խորհրդարանը հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը»,- նշում է Նալբանդյանը:
Նա շեշտում է, որ «այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ